Ծննդաբերությանը նախապատրաստվելու online դասընթաց
Անցկացրեք հղիությունն ու ծննդաբերությունն առանց վախերի և կեղծ պատկերացումների, ջերմ մթնոլորտում հոգեբանի հետ, օգտագործելով արդիական տեղեկատվություն և աշխատող վարժություններ:
Ինչ ենք առաջարկում մենք՝
  • բարդ թեմաները պարզ լեզվով
  • արդյունավետ պրակտիկաներ, վարժություններ, կիրառական հմտություններ (21 ժամ վիդեոդասերով նյութ, չհաշված վեբինարները)
  • աջակցող միջավայր և հետադարձ կապ պրենատալ հոգեբանի հետ
  • 4 տարվա փորձ և գոհ մնացած 100-ից ավելի մասնակից
  • դասընթացը վարում են՝ պրենատալ հոգեբան, մանկաբարձ-գինեկոլոգ, սննդաբան, մանկաբույժ, կրծքով կերակրման մասնագետ, քնի մասնագետ, սոմատիկ հոգեբան։
Դասընթացը ձեզ համար է, եթե դուք՝
  • 1
    ուզում եք ունենալ հանգիստ հղիություն
  • 2
    ուզում եք ծննդաբերությանը գնալ պատրաստված և տեղեկացված
  • 3
    ուզում եք հոգ տանել ձեր մասին հղիության ընթացքում և արագ վերականգնվել ծննդաբերությունից հետո
  • 4
    ուզում եք պատրաստ լինել մայրությանը և բալիկի հետ կյանքին
  • 5
    զգում եք մեծ պատասխանատվություն կյանքի այս նոր փուլում
  • 6
    ուզում եք հաղթահարել վախերն ու վստահություն ձեռք բերել
Ծրագիրը
(Սրանք ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹԵՄԱՆԵՐՆ ԵՆ, ՈՉ ԹԵ ԴԱՍԵՐԻ ՎԵՐՆԱԳՐԵՐԸ)
• ի՞նչը, ո՞րտեղ և ինչի՞ համար. ծանոթանում ենք կնոջ անատոմիային և ֆիզիոլոգիային
• ինչպե՞ս տրամադրվել ծննդաբերությանը. աշխատում ենք վախերի և հույզերի կառավարման վրա
• պատրաստում ենք մարմինը. ամենօրյա վարժություններ և մարզանքներ
• ի՞նչն է օգնում կանանց ծննդաբերության դրական փորձ ունենալ, ինչ պետք է անել նախապես, ինչպես ընտրել ծննդատունն ու բժշկին։
undefined
Ինչպես է անցնում դասընթացը
Հասանելի է միայն ինքնուրույն տարբերակը՝ մինչև նոյեմբերի 23
• 15-25 րոպե տևողությամբ վիդեոդասեր (ընդհանուր՝ 21 ժամ), որոնք նայում եք ձեր նախընտրած տեմպով
6 շաբաթ տևողությամբ դասընթաց + 1 շաբաթ ամփոփման համար
• Հարմար կայք և սմարթֆոնի հավելված
• Տեսական և գործնական դասեր
• Դասընթացի սեղմագրերով գրքույկ
7 հուշաթերթիկ՝ կրծքով կերակրում, երեխայի քուն, ինչ տանել ծննդատուն, գնումների ցուցակ, ինչ հարցեր տալ բժշկին, հետծննդյան շրջան, հետծննդաբերական դեպրեսիա և այրում
• Օգտակար կոնտակտների ցանկ
Հետադարձ կապով տարբերակում՝
• Շփում և աջակցություն խմբային չաթում
• Ամեն երկուշաբթի՝ 19։30-ին, լայվ վեբինար հոգեբանի հետ քննարկումների և հարցերի համար (կլինի ձայնագրություն)։
Դասընթացի նյութերից մեկի demo
Դասընթացից հետո դուք՝
  • կսովորեք ծննդաբերական ցավը մեղմացնելու և հաղթահարելու տեխնիկաներ
  • կիմանաք հղիության ու ծննդաբերության բնական մեխանիզմները, որ դրանք ձեզ այլևս չվախեցնեն
  • կհասկանաք ՝ ինչի՞ սպասել ծննդատանն ու ինչպես հաղորդակցվել բուժ․անձնակազմի հետ
  • կիմանաք , թե ի՞նչ է պետք նորածնին՝ կկ, քուն, խնամք, կոնտակտ մայրիկի հետ
  • կստանաք հետծննդաբերական վերականգնման պլան հետևյալ թեմաներով՝ ֆիզիկական վարժություններ, առօրյայի և ժամանակի կազմակերպում, մայրիկի օգնականներ և ռեսուրսներ, հույզերը ծննդաբերությունից հետո
  • կիմանաք ՝ ինչպե՞ս ձեր կողակիցը կարող է օգնել ծննդաբերության ժամանակ, և ինչպես է փոխվում ընտանիքը ծննդաբերությունից հետո:
Դասընթացը վարում է
Սոնա Բուռնազյան
Պրենատալ և վերլուծական հոգեբան, դասընթացի հեղինակ և հիմնական վարող, 2 աղջիկների մայրիկ։
Սոնան 4 տարուց ավելի վարում է ծննդաբերությանը նախապատրաստող դասընթացներ և սեմինարներ մայրիկների համար։ 6 տարի աշխատում է որպես պրակտիկ հոգեբան։ Մանագիտական գիտելիքներն ու սեփական փորձը ոգեշնչել են ստեղծել այս դասընթացը, որը կօգնի և կաջակցի կանանց կյանքի ամենակարևոր և միաժամանակ ամենախոցելի փուլերից մեկում։

«Ես միշտ ուզել եմ, որ հայ կանանց համար էլ լինի նման ծրագիր, որը ժամանակին փնտրում էի ինքս ինձ համար ու չգտա։ Կարևոր եմ համարում ոչ միայն տալ արդիական գիտելիքներ, այլ նաև ցույց տալ կանանց ընտրության հնարավորությունները և հարգանքով մոտենալ տարբեր նախընտրություններին։

Չկա մեկ «ճիշտ» ծննդաբերություն և մայրություն բոլորի համար։ Իմ և այս հղիների համար դասընթացի հիմնական նպատակն է աջակցել կանանց մայրության սկզբի շրջանում, որպեսզի իրենք ստանան այնպիսի փորձառություն, որի մասին ջերմությամբ կհիշեն»։
Հրավիրված մասնագետներ
Ադրինե Գրիգորյան
Մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ (Գրիգոր Նարեկացի ԲԿ), 4 տարի աշխատում է հղի կանանց հետ: Դասընթացի շրջանակներում բժշկուհի

Ադրինեն կպատմի հղիության շուրջ եղած միֆերի, առողջ ապրելակերպի, ինչպե՞ս նաև հետծննդաբերական շրջանում կնոջ առողջության մասին։
Լիդիա Այվազյան
Բժիշկ-դիետոլոգ (Ուիգմոր քլինիք), Ռեբալանս քլինիքի հիմնադիր, հղիների համար սննդային ծրագրերի հեղինակ, 7 տարվա աշխատանքային փորձ ոլորտում։

Լիդիան կներկայացնի կնոջ առողջ սննդակարգը հղիության, հետծննդաբերական և կրծքով կերակրման շրջաններում։
Աստղ Նադիրյան
Երեխաների քնի որակավորված մասնագետ (Family Sleep, USA), սեմինարների և կուրսերի հեղինակ, արդեն 5 տարի օգնում է մայրիկներին և բալիկներին կարգավորել քունը։

Դասընթացի ժամանակ Աստղը կպատմի նորածնային քնի յուրահատկությունների մասին, ինչպե՞ս, ե՞րբ և ի՞նչ պայմաններում քնեցնել բալիկին, և ի՞նչպես կազմակերպել ռեժիմը։
Անուշ Սաքանյան
Կրծքով կերակրման որակավորված մասնագետ (АКЕВ, Новый уровень), մայրիկների համար սեմինարների հեղինակ և վարող, 8 տարի օգնում է կարգավորել կրծքով կերակրումը։

Անուշը կպատմի կրծքով կերակրումը սկսելու և կարգավորելու մասին, ի՞նչ միֆեր և փաստեր մենք գիտենք կկ-ի մասին, ի՞նչ դժվարությունների հետ կարող է բախվել կերակրող մայրիկը, և ինչպե՞ս դրանք հաղթահարել։
Տիգրանուհի Հովհաննիսյան
Մանկաբույժ, Ուիգմոր քլինիքի մանկաբուժական ծառայության ղեկավար, 10 տարի շարունակ օգնում է բալիկներին լինել առողջ։

Տիգրանուհին կպատմի նորածնի խնամքի, առողջության յուրահատկությունների մասին, կբացատրի՝ ի՞նչն է նորմալ, և ե՞րբ է պահանջվում բժշկի դիմել։
Ալեքսանդրա Ալմյաշևա
Հոգեբան-խորհրդատու, սոմատիկ (մարմնի) մասնագետ, հղիների և մայրերի համար շարժման մասնագետ, բարուրող (пеленальщица), DFB ծրագրի հավաստագրված մասնագետ, հղիների և կանանց համար դասընթացների հեղինակ և վարող:

Ալեքսանդրան կծանոթացնի ձեզ հղիների համար պարերին, կսովորեցնի կապ հաստատել սեփական մարմնի հետ, լսել նրա ազդակները և ցույց կտա, ինչպես տարբեր շարժումներն ու դիրքերը կարող են օգնել ծննդաբերության ընթացքում։ Ալեքսանդրայի դասերը ռուսերեն են։


Մասնակցության տարբերակներ
Ինքնուրույն
Հասանելի է մինչև նոյեմբերի 23-ը
• վիդեոդասերի ամբողջական ծրագիր (ընդհանուր 21 ժամ)
• դասընթացի սեղմագրերով գրքույկ
• 7 հուշաթերթիկ
• օգտակար կոնտակտների ցանկ
• դասընթացի բոլոր նյութերը հասանելի են գնումից անմիջապես հետո
• դասընթացը հասանելի է 5 ամիս
• շփում և աջակցություն խմբային չաթում պրենատալ հոգեբանի հետ
• լայվ վեբինարներ քննարկումների և հարցերի համար ամեն կիրակի՝ 12։00-13։30, պրենատալ հոգեբանի հետ
• օնլայն հանդիպում ծրագրի ավարտից հետո՝ արդեն մայրիկների կարգավիճակում
• 3 հատ անհատական online խորհրդատվություն պրենատալ հոգեբան Սոնա Բուռնազյանի հետ (1 տարվա ընթացքում)
• "Մայրության առողջ սկիզբ" վեբինարի ձայնագրությունը

Հետադարձ կապով
այս պահին հասանելի չի
• վիդեոդասերի ամբողջական ծրագիր (ընդհանուր 21 ժամ)
• դասընթացի սեղմագրերով գրքույկ
• 7 հուշաթերթիկ
• օգտակար կոնտակտների ցանկ
• դասընթացի նյութերը բացվում են աստիճանաբար՝ 6 շաբաթվա ընթացքում
• դասընթացը հասանելի է 7 ամիս
+ շփում և աջակցություն խմբային չաթում պրենատալ հոգեբանի հետ
+ լայվ վեբինարներ քննարկումների և հարցերի համար ամեն երկուշաբթի՝ 19։30-21։00, պրենատալ հոգեբանի հետ (ձայնագրությունով)
+ օնլայն հանդիպում ծրագրի ավարտից հետո՝ արդեն մայրիկների կարգավիճակում
• 3 հատ անհատական online խորհրդատվություն պրենատալ հոգեբան Սոնա Բուռնազյանի հետ (1 տարվա ընթացքում)
• "Մայրության առողջ սկիզբ" վեբինարի ձայնագրությունը

25000 դր*
Անհատական
այս պահին հասանելի չի
• վիդեոդասերի ամբողջական ծրագիր (ընդհանուր 21 ժամ)
• դասընթացի սեղմագրերով գրքույկ
• 7 հուշաթերթիկ
• օգտակար կոնտակտների ցանկ
• դասընթացի նյութերը բացվում են աստիճանաբար՝ 6 շաբաթվա ընթացքում
• դասընթացը հասանելի է 9 ամիս
• շփում և աջակցություն խմբային չաթում պրենատալ հոգեբանի հետ
• լայվ վեբինարներ քննարկումների և հարցերի համար ամեն երկուշաբթի՝ 19։30-21։00, պրենատալ հոգեբանի հետ (ձայնագրությունով)
• օնլայն հանդիպում ծրագրի ավարտից հետո՝ արդեն մայրիկների կարգավիճակում
+ 3 հատ անհատական online խորհրդատվություն պրենատալ հոգեբան Սոնա Բուռնազյանի հետ (1 տարվա ընթացքում)
+ "Մայրության առողջ սկիզբ" վեբինարի ձայնագրությունը
գրանցում չկա
գրանցում չկա
Հաճախ տրվող հարցեր
Դուք կարող եք անցնել ապագա մայրիկների համար դասընթացը ցանկացած պահի, նույնիսկ եթե դեռ հղի չեք։ Մենք խորհուրդ ենք տալիս սկսել դասընթացը հղիության 12-րդ շաբաթից հետո, որ նյութը չմոռացվի և ավելի արդյունավետ լինի։
Կոնտակտներ
Եթե ունեք որևէ հարց կամ առաջարկ, կապ հաստատեք մեզ հետ։
Made on
Tilda